Կաշառք` հիվանդանոց տեղափոխելու համար. հարուցվել է քրեական գործ
Կալանավոր Էդուարդ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցը իրեն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Դեպքի առթիվ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել