HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քադաֆիին թաղել են մինչ մայրամուտը

Լիբիայի նախկին առաջնորդ, գնդապետ Մուամար Քադաֆիի սպանվելու լուրը հաստատվել է: Երկրի տեղեկատվության նախարարը հայտնել է, որ ապստամբները հարձակվել են 69-ամյա Քադաֆիի տան վրա, գնդապետը փորձել է փախչել և սպանվել է: «Գնդապետ Քադաֆին պատմություն է»,- ասել է Լիբիայի տեղեկատվության նախարարը:

Ըստ CNN-ի` Անգլիայում Լիբիայի դեսպանը հայտնել է, որ Քադաֆիի մարմինը Միսուրատա քաղաքում է: Իսկ «Мир» հեռուստաալիքը նշել է, որ ըստ մահմեդական ավանդույթի` Քադաֆիին մինչ մայրամուտն արդեն թաղել են:

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության ձեռք բերած տեսանյութում երևում է արնաշաղախ դեմք, որը ենթադրվում է, որ Քադաֆիին է: Մինչդեռ «Мир» հեռուստաալիքն անդրադարձել է ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքին, ըստ որի` Քադաֆին նմանակներ ուներ, և չի բացառվում, որ այժմ ապահով վայրում է:

Սպանվել է նաև Քադաֆիի հետախուզության պետ Աբդուլլահ ալ-Սենուսին: «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Քադաֆիի որդիներից Մութասիմը ևս սպանվել է: Իսկ «Ալ-Ջազիրան», վկայակոչելով Լիբիայի անցումային խորհրդին, հաղորդել է, որ Քադաֆիի որդիներից Սաիֆը հավանաբար ողջ է և այժմ անապատում է:

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ իր օդուժը հոկտեմբերի 20-ին Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքի մոտ հարվածել է Քադաֆիին հավատարիմ ուժերի երկու մեքենա: ՆԱՏՕ-ն շուտով նիստ է հրավիրելու` քննարկելու Լիբիայում իր առաքելությունն ավարտելու հարցը:

Լիբիայի անցումային խորհուրդը հայտարարել է, որ Սիրթն ազատագրված է:

Լիբիան 42 տարի շարունակ ղեկավարած Քադաֆիի սպանվելու լուրը ստանալուց հետո լիբիացիները սկսել են Տրիպոլիում տոնել իրադարձությունը` օդ կրակելով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն ասել է. «Այժմ ժամանակն է, որ բոլոր լիբիացիները միավորվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter