
Վաղը՝ Անգլիա-Հայաստան, Հայաստան-Կուբա
Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ օլիմպիադայի 5 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 8 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Մեր թիմը տարել է 4 հաղթանակ եւ կրել 1 պարտություն: Առաջատարները 7 թիմեր են, որոնք վաստակել են 9-ական միավոր: Առաջին եռյակում են Ադրբեջանը, Սերբիան, Ղազախստանը:
Այսօր հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 6-րդ տուրում մեր թիմը կմրցի Անգլիայի ընտրանու հետ, որն ընթանում է 18-րդ տեղում: Տեղի կունենան նաեւ Ադրբեջան, Վրաստան, Սերբիա-Բուլղարիա, Ուզբեկստան-Ռուսաստան, Բոսնիա-Հերցեգովինա-Ֆրանսիա հանդիպումները:
Կանանց պայքարում էլ մեր աղջիկներն առայժմ 16-րդն են: 5 տուրից հետո նրանք տարել են 4 հաղթանակ, կրել 1 պարտություն եւ հիմա ունեն 8 միավոր: Առաջատարները Չինաստանը, Հունգարիան եւ Ռուսաստանն են, որոնք բացարձակ արդյունք են ցույց տվել՝ 10 միավոր: Վաղը հայ շախմատիստուհիները կմրցեն Կուբայի թիմի հետ: Կկայանան նաեւ Չինաստան-Հունգարիա, Սերբիա-Ռուսաստան հետաքրքիր հանդիպումները:
Մեկնաբանել