HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները կարևորել են հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը

Օգոստոսի 7-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիսնելին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանն անդրադարձ են կատարել վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների դեպքերին, ինչպես նաև վերջինիս դիվերսիոն գործողությունների հետևանքով սահմաններում ստեղծված իրավիճակին: Կարևորվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի խստիվ պահպանումը:

Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Սոչիում սպասվող եռակողմ հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter