HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցու կոչը՝ ծառ տնկեք

Իրանի քաղաքացի`բնապահպան և ալպինիստ Մոհամադ Թաջերան, ով «Մենք կարիք ունենք ծառերի»ՀԿ նախագահն է, արդեն երկար ժամանակ շրջում է տարբեր երկրներով, կոչ անում ծառ տնկել և մասնակցում է կազմակերպված բոլոր ծառատունկերին:

Հերթն այս անգամ Հայաստանինն էր: Տեղեկանալով, որ օտարազգի բնապահպանը հայաստանում է` «Օրհուս» բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը և «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն հրավիրել են նրան մասնակցելու իրենց կազմակերպած ծառատունկին:

Նրանք համատեղ ծառեր են տնկել Եղվարդի երկու դպրոցների և «Նաիրի» արհեստագործական ուսումնարանի բակերում: Ծառատունկին մասնակցել են ուսումնական կենտրոնների աշակերտները, որոնք էլ ծառատունկից հետո Օրհուս կենտրոնում լսել են Մոհամադի դասախոսությունը:

Նա բոլորին պատմել է ծառերի կարևորության և անհրաժեշտության մասին, ներկայացրել իր այցելած երկրներն իր իսկ աչքերով, պատմել իր ճանապարհորդությունների ու արկածների մասին: Վերջում իրանցին կիսվել է տպավորություններով և խոստացել, որ Հայաստան գալուն  պես կգա Եղվարդ և արդեն տարիներ անց կտեսնի միասին կատարած աշխատանքի արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter