HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Ֆեյսբուքյան լրատու. Գասպարին, ասֆալտն ու Գեւորգ Ալթունյանի մեքենաները

Ֆեյսբուքն այսօր հեղեղված է Վարդգես Գասպարիի ձերբակալության մասին լուրերով, կարծիքներով ու մեկնաբանություններով: Հիշեցնենք, որ առավոտյան «Բանակն իրականում» ֆեյսբուքյան խմբի ակտիվիստներն ու խաղաղ պայմաններում սպանված զինվորի մայրերը բողոքի ակցիա են իրականացնել կառավարության շենքի դիմաց: Ակցիային ներկա է եղել նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ինչպես ֆեյսբուքյան աղբյուրներն են նշում, Գասպարին «խուլիգան» է անվանել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով հրամայել է ձերբակալել նրան:

Վարդգես Գասպարիին, սովորության համաձայն, այս անգամ եւս ձերբակալվելուց առաջ պառկել է գետնին: Միակ տարբերությունն այն է եղել, որ այս անգամ նրա վրա է հայտնվել նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Չկարողանալով «փրկել» Գասպարիին ոստիկաններից`Զարուհի Փոստանջյանը վերադարձել է տուն եւ իր ֆեյսբուքյան էջում թողել հետեւյալ նշումը. «Խուլիգան ոստիկանապետ + գրպանահատ վարչապետ = վախենում են հեղափոխությունից: Ինչ անել, որպեսզի պատժվեն խուլիգան ոստիկանապետը, գրպանահատ վարչապետը և այլ հանցագործները»:

Ակցիայի մասնակիցներից Լալա Ասլիկյանը եւս իր պատին կիսվել է օրվա տրամադրությամբ. «ԽՈՒԼԻԳԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ»: Իսկ սրան Զարուհի Փոստանջյանը չի դիմացել եւ մեկնաբանել է. «Ոստիկանապետը տարբեր «շնորհքներ ունի»: Նա ոչ միայն խուլիգան է, այլ նաեւ «մենթ», եւ հատուկ սեր ունի բռնությունների նկատմամբ` հատկապես նրա մոտ բռնության կիրառման մեծ ցանկություն է առաջանում, երբ լսում է հեղափոխություն բառը: Հեղափոխություն լսելիս` սկսում է բղավել` խեղդելու եմ օրորոցում»:

Ժամեր առաջ էլ Լալա Ասլիկյանը Ֆեյսբուքում հրապարակեց այն հոդվածները, որոնցով Վարդգես Գասպարին մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար. «Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասի եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով»:

Ասլիկյանը իր պատին հրապարակել է նաեւ հաղորդում հանցագործության մասին` ուղղված ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Մի քանի մեջբերում Լալա Ասլիկյանի հաղորդագրությունից.

«Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասել ցուցապաստառը: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դրսևորելով նման վարքագիծ, փաստացի սկսել է իրագործել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Հհեռուստատեսության  «Հայլուր» հաղորդմամբ օրերս հայտարարած սպառնալիքի իրականացումը:

Ալիկ Սարգսյանն իր հասցեին հնչեցրած կարծիքներին պատասխանել է հանձնարարականով` ցուցարար Վարդգես Գասպարիին առանձնացնել և տանել ոստիկանություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և բռնարարքներին մասնակցող ոստիկանների գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքներ, որը հիմք է քրեական գործի հարուցման համար»:

Այսքանից հետո ֆեյսբուքցի Տիգրան Քոչարյանը հետեւյալ կարծիքն է թողնում իր պատին. «Առաջարկում  եմ անվանափոխել Գասպարիին Վարդգես Ասֆալտիի»:

Իսկ Զորիկ Գալստյանն այս միտքը զարգացնում է իր մեկնաբանությունում. «Վարդգես Պառկիչ Ասֆալտի»:

Եւս մեկ կարեւոր հայտարարություն, որ պտտվում է Ֆեյսբուքի էջերում. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 08:00-22:00-ն «ՀԵԾԱՆԻՎ+» հ/կ-ն կազմակերպում է այցելություն Թռչկանի ջրվեժ: Այս իրադարձության էջում ակտիվիստները նշում են. «Ջրվեժի տարածքում հենց այս պահին էլ որոճում են մի քանի վնասատու կենդանիներ (տրակտորներ, բեռնատարներ): Բնավիրման նախարարությունը կարծես ականջի հետևն է գցել այս հիմնախնդրի կարգավորումը: Տվյալ պարագայում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել ջրվեժին սպառնացող վտանգի մասին և կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀԷԿ-ի կառուցումը կանխարգելելու ուղղությամբ»:

Եւ չնայած Ֆեյսբուքյան այս թոհուբոհին`Հայաստանի ամենահայտնի հեռուստաքննադատ Գեւորգ Ալթունյանը շարունակում է իր պատը զարդանախշել ճոխ մեքենաների լուսանկարներով եւ ասել. «Մուրազ ա, մուրազ…»

 

 

 

 

 

 

 

 Իսկ մեկնաբանություններից մեկում Գեւորգը հայտնում է իր վաղեմի երազանքների մասին. «Բա մարդ Բորսայում չխաղա՞ր: Բոլորին սրանից նվեր են տալիս...»

Էհ, եկեք մեջբերենք Մ. Նալբանդյանի խոսքերից մեկը, որ հանդիպեցինք ֆեյսբուքցի նարե արեւքուրի սահակյանի պատին.

«Ամենայն բանիմաց և ճշմարտասեր հայի վերա պարտականություն կա պատժել ու պատուհասել բերանով ու գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչև որ ազգը, տեսանելով յուր վերայի կեղտը, զզվի, գարշի և խնամ տանե լվանալու և մաքրելու յուր անձը, որպեսզի արժանի լինի լուսափայլ դեմքով մասնակից լինել եվրոպական մարդկության բարիքին»:

Մեկնաբանություններ (1)

Հայոց Թագավորություն
որպեսզի արժանի լինի լուսափայլ դեմքով մասնակից լինել եվրոպական մարդկության բարիքին»:....եվրոպան չի կարող մաքուր լինել եվրոպան վաղոց է կեղտոտ ......կեղտոտ որովհետեվ հոքով են կեղտոտ իսկ Հայ Ազգը մաքուր է եվ կեղտոտ եվրոպան չի կարող օրինակ լինել Հայոց Մշակույցին ----իս նալբանդի այս խոսքերը ավելի կեղտոտ են քան մնացած քաղաքական կեղտերը ...եթե իրոք հասկանաք խոսքերիս միտքը ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter