HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կկառուցվի նոր՝ Հարավային երկաթուղին

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագիրը:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագրի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության և կադաստրային արժեքների վերաբերյալ՝ հաշվի առնելով օտարման շերտի նախնական չափերը:

ՀՀ նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարվել է երկամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել առաջարկություն երկաթուղու նախնական ծրագրում փոփոխություն կատարելու նպատակով: Տրանսպորտի և կապի նախարարությունն իր հերթին պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի այդ առաջարկությունները, երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը և առաջարկություն՝ երկաթուղու կառուցման ծրագրի կառավարման սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ:

«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա երկրի հարավում ունենալ նոր ճանապարհ, որը կմիացնի հարավային և հյուսիսային շրջանները: Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն որպես Հայաստանով իրականացվող տարանցիկ փոխադրում ապահովող ճանապարհ»,- տեղեկացնում է կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter