HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնարավոր է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում oգոստոսի 8-12-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Այս մասին հատյտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում oգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:

Երևանի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝        41.10C (1976 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝            14.10C (1981 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝        25.90C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter