HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ղարաբաղի մասին երգից նյարդայնացել են

Օրերս Երևանում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների հերթական նիստը: Ինչպես հայտնի է, Երևան ժամանած պաշտոնյաների թվում էր նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:

«ՉԻ» տեղեկություններով` բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել այդ հավաքի ոչ պաշտոնական մասում: Բանն այն է, որ ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարներին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրավիրել է ռեստորան` շքեղ ընթրիքի: Ուրախ ժամանցը երգ ու պարով ապահովելու համար ՀՀ ոստիկանությունը հրավիրել է նաև հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների:

Եվ ահա նրանցից մեկը` Վարդան Բադալյանը, որը ծնունդով Ղարաբաղից է, սկսել է երգել իր ալբոմից մի երգ, որը նվիրված է Ղարաբաղին: Կրկներգից, որտեղ անընդհատ հնչել է Ղարաբաղ բառը, ադրբեջանական պատվիրակության ախորժակը կտրուկ փակվել է:

Նրանք պարզապես ցած են դրել դանակ-պատառաքաղները և ակնհայտ դժգոհությամբ սկսել են բաձրաձայն բողոքել կատարվածից: ՀՀ ոստիկանապետն ու նրա շրջապատը ընկել են անհարմար դրության մեջ ու ստիպված են եղել հորդորել, որ ոչ մի քաղաքական «նամյոկ» չկա, պարզապես երգիչը հենց այդ երգն է ընտրել իր երգացանկից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter