HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Հունգարիա, Հայաստան-ԱՄՆ

Նորվեգական Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6 տուրից հետո ընթանում է 11-րդ տեղում՝ ունենալով 10 միավոր: Հատկանշական է, որ 3-12-րդ տեղերը զբաղեցնող թիմերը վաստակել են 10-ական միավոր, սակայն լրացուցիչ միավորներով մեր ընտրանին այդ խմբում նախավերջինն է: Իսկ առաջատարները 11-ական միավորով ադրբեջանցիներն ու կուբացիներն են, որոնք տարել են 5-ական հաղթանակ, խաղացել 1-ական ոչ-ոքի:

Այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումները, որոնք խոստանում են լարված լինել, քանի որ մրցելու են մեդալների գլխավոր հավակնորդները: Եվ ընդհանրապես, 11 տուրից բաղկացած օլիմպիադան թեւակոխել է վճռորոշ փուլ, որտեղ յուրաքանչյուր միավորի կորուստը կարող է ճակատագրական լինել: Այսօր կկայանան Հայաստան-Հունգարիա, Կուբա-Ադրբեջան, Չեխիա-Ռուսաստան, Նորվեգիա-1-Գերմանիա, Բուլղարիա-Հոլանդիա, Հորվաթիա-Ռումինիա հանդիպումները: 

Հայաստանի կանանց հավաքականը երեկ կուբացիներին հաղթելուց հետո բարձրացել է 9-րդ հորիզոնական՝ ունենալով 10 միավոր: Այստեղ էլ դասավորությունը խիտ է: 4-9-րդ տեղերում հայտնված թիմերը ունեն 10-ական միավոր: Առաջատար երկյակում են Չինաստանն ու Ռուսաստանը՝ 12-ական միավորով: Այս հավաքականները բոլոր 6 խաղերում թիմային հաղթանակներ են տարել: Լեհաստանը 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի արդյունքով (11 միավոր) 3-րդ տեղում է:

Այսօր կմրցեն Հայաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Չինաստան, Նորվեգիա-1-Վիետնամ, Լեհաստան-Ֆրանսիա, Հունգարիա-Ռումինիա զույգերը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter