HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». բռնաբարողը չի ճանաչել երեխայի հայրությունը

Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, Տավուշի մարզի Կողբ գյուղում վարձակալական հիմունքներով բնակություն հաստատած, 1985թ.-ին ծնված Արեն Սարուխանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, նա մտել է Կողբ գյուղի բնակիչ, 1928թ.-ին ծնված Ա.Ա.-ի տուն և նրա նկատմամբ բռնություն կատարելով՝ բռնաբարել է ծեր կնոջը։

Տավուշի մարզի Կողբ գյուղի 83-ամյա բռնաբարված բնակչուհին դեռ շոկի մեջ է։ Նա կատարվածի մեջ մեղավոր չէ, սակայն դեպքի պատճառով ամոթ է զգում։ Հայտնի են դարձել կատարվածի մանրամասները։

26-ամյա Արեն Սարուխանյանը Նոյեմբերյան քաղաք էր տեղափոխվել, երբ մայրն ամուսնացել էր Նոյեմբերյան քաղաքի մի բնակչի հետ։ Նախկինում Արենը Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, ամուսնացած մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Ազատազրկման վայրից դուրս գալով՝ նա Կողբում բնակվել է վարձով, չի աշխատել։

Ծեր կինը Կողբում միայնակ էր ապրում, նրա մի տղան Ռուսաստանում է, մյուսն էլ նույն գյուղի նույն թաղում առանձին՝ իր ընտանիքի հետ է բնակվում։ Արենն այդ օրն աշխատել է իր ապագա զոհի բակում՝ կոտրել է կնոջ վառելափայտը, ստացել իր գործի վաստակը, հեռացել, հետո վերադառնալով՝ տան պատուհանից ներս է խուժել կնոջ ննջասենյակ և մի քանի ժամ գտնվել այնտեղ։ Նա պառավ կնոջը հայհոյել է, ծեծի ենթարկել։

Սարուխանյանը նախկինում փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել կողբեցի մի հաշմանդամ կնոջ հետ, ապա բաժանվել նրանից։ Կինը երկու տարեկան տղա ունի, սակայն Արենը երեխայի հայրությունը չի ճանաչել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter