HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջնագծում անցած գիշեր նվազել են հրադադարի խախտման դեպքերը

ԼՂՀ  պաշտպանության նախարաւրության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած գիշեր առաջնային գծում հրադադարի խախտման դեպքերը նվազել են:
«Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանմանը, վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,-նշում է  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter