HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

7-րդ տուրը մերոնց համար խաղաղ էր, այսօր՝ Հնդկաստան-Հայաստան, Կոլումբիա- Հայաստան

Երեկ ավարտվեց շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրը, ինչն այնքան էլ հաջող չէր մեր երկրի ներկայացուցիչների համար:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-2 խաղաց Հունգարիայի հետ: Արոնյանը սպիտակներով հաղթեց Լեկոյին, սակայն Սարգսյանը պարտվեց սեւերով, իսկ Մովսեսյանն ու Հակոբյանը ոչ-ոքի խաղացին: Երկու առաջատարների՝ Կուբայի ու Ադրբեջանի հանդիպումն ավարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Խալիֆմանի սաների հաղթանակով՝ 1,5-2,5: Անակնկալ պարտություններ կրեցին ռուսները, որոնք զիջեցին չեխերին, տանտեր նորվեգացիների առաջին թիմն էլ Մագնուս Կառլսենի գլխավորությամբ պարտվեց գերմանացիներին. պարտվեց նաեւ Կառլսենը, որը սպիտակներով հանձնվեց Նայդիչին:

7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է Ադրբեջանը, որը 6 հաղթանակ է տարել, 1 ոչ-ոքի խաղացել: Չինաստանը, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան ունեն 12-ական միավոր: 6-14-րդ տեղերի թիմերը վաստակել են 11-ական միավոր, որոնց մեջ է նաեւ Հայաստանը. մեր թիմը լրացուցիչ ցուցանիշներով 8-րդն է:

Այսօր կկայանա 8-րդ տուրը. Հայաստանը կմրցի Հնդկաստանի հետ, որը ներկայում 9-րդն է: Տեղի կունենա Նեգի-Արոնյան, Սարգսյան-Սետուրաման, Սաշիկիրան-Մովսեսյան, Հակոբյան-Ադհիբան պարտիաները: Զուգահառեբար կկայանան Չինաստան-Ադրբեջան, Ռումինիա-Չեխիա, Գերմանիա-Կուբա, Ուկրաինա-Բուլղարիա, Ֆրանսիա-Լեհաստան հանդիպումները:

Հայաստանի կանանց հավաքականը երեկ 2-2 խաղաց ԱՄՆ-ի հետ: Դանիելյանը հաղթեց Կրաշին, ոչ-ոքի ավարտվեցին Զատոնսկիխ-Մկրտչյան, Գալոյան-Աբրահամյան պարտիաները: Սակայն Կուրսովան սեւերով պարտվեց: 

7 տուրից հետո մեր թիմն ունի 11 միավոր, ինչպես հայ տղամարդիկ, եւ այս պահին ընթանում է 10-րդ տեղում: Կանանց մրցաշարի առաջատարը Ռուսաստանն է, որը երեկ 3-1 հաշվով հաղթեց գլխավոր մրցակից Չինաստանին: Ռուսաստանը 7 խաղում նույնքան հաղթանակ է տարել ու հիմա ունի 14 միավոր: Չինաստանը, Հունգարիան, Լեհաստանը ունեն 12-ական, իսկ 5-11-րդ տեղը զբաղեցնող թիմերը՝ 11-ական միավոր: 

Այսօր կկայանա Կոլումբիա-Հայաստան մրցավեճը: Կոլումբացիները մերոնց նման վաստակել են 11 միավոր, սակայն 11-րդն են: Տեղի կունենա Ռոդրիգես-Դանիելյան, Մկրտչյան-Ֆրանկո Բ., Ռիվերա-Գալոյան, Կուրսովա-Ֆրանկո Ա. պարտիաները: Հետաքրքիր կլինեն նաեւ Ռուսաստան-Հունգարիա, Չինաստան-Լեհաստան, Ֆրանսիա-ԱՄՆ, Ուկրաինա-Վրաստան հանդիպումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter