HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». յավաշ-յավաշ

«Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի շրջապատները միմյանց հետ վատ չեն լեզու գտնում. հայերենից հեշտությամբ անցնում են ադրբեջաներենի և հակառակը: Դա գաղտնի պահվող պահ է, սակայն նախագահներն էլ միմյանց հետ վատ չեն շփվում»:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նման «քաղաքական գաղտնիք» է բացահայտել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Նա այս մասին խոսել է իր նախաձեռնությամբ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումներից ստացած տպավորությունները ներկայացնելիս:

Մեդվեդեւն ասել է, որ երբ իրենք նստած են լինում ԼՂ բանակցությունների սեղանի շուրջ, Սարգսյանն ու Ալիեւն իրար հետ լավ շփվում են: Տեղեկություններ կան, որ Սարգսյանը լավ տիրապետում է ադրբեջաներենին: Ալիեւն էլ, որը, ըստ շրջանառվող լուրերի, ծնվել է Սիսիանի շրջանում, որոշ չափով տիրապետում է հայերենին:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Մեդվեդեւը նշել է, որ «այդ բարդ, սակայն լուծելի խնդրի կարգավորումը կախված է երկու ժողովուրդների ու նախագահների բարի կամքից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter