«Սա պատերազմ չէ, այլ ցեղասպանություն է»
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«Սա պատերազմ չէ: Սա եզդի ժողովրդի և Իրաքում ապրող մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցեղասպանություն է:
2014թ. օգոստոսի 2-ին «Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչները գրավեցին Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի մեծ մասը, բնակչությունը վախից լքեցին իրենց բնակավայրերը և բարձրացան լեռները: Իսլամական ահաբեկիչները սարերում էլ շարունակեցին եզդիների և մյուս կրոնական ու ազգային փոքրամասնությունների սպանդը միթե կրկնվում է 1915թ. Հայոց մեծ եղեռնը: Իրաքի իսլամիսները եզդիներին ու մյուս ազգային և կրոնական փոքրամասնություններին ոչնչացման կոչ արեցին և կոտորում են միայն նրա համար որ նրանք չեն ընդունում իսլամը:
Սարսափելի է նյունիսկ գրել, բայց տեղեկություններ կան, որ իսլամիստ չարագործները ողջ-ողջ թաղել են կանանց, երեխաններին ծերերին: Եզդի կանանց գերի են վերցրել և օգտագործում են որպես սրտկուհիներ հարյուրավոր կանանց վաճառել են, հազարավորները փախել են սարերը, նյունիսկ ինքնասպանություն են գործում, որ չընկնեն իսլամսիստ ստահակների ձեռքը: Իրաքի իշխանությունները հայտնաբերել են զանգվածավար թաղված զոհերին: Ես սխալված չեմ լինի որ ասեմ իսլամիստ ահաբեկիչները վտանգ են ներկայացնում մեր ընդհանուր մոլորակին:
Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ի նախագահ Բ.Օբաման ասաց, որ մենք պետք է կանխենք Իրաքում Ջիհադականների կողմից տասնյակ հազարավոր եզդիների և քրիստոնիաների ցեղասպանությունը:
Օգոստոսի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստի ընթացքում դատապարտել է Իրաքի ճնգնաժամային վիճակը, որտեղ եզդի ժողովրդի և այլ փոքրամասնությունների հարյուր հազարավոր ներկայացուցիչներ հարկադրված են փաղչել «Իսլամական պետություն» զինյալների հարձակումներից:
Գտնում եմ, որ միջազգային հանրությունը պետք է բողոքի ընդդեմ իսլամական ահաբեկչության, դապարտի այն:
Մենք՝ հայաստանցիներս, որ 100 տարի անց ապրել ենք ցեղասպանության արհավիրքները, պարավոր ենք հնարավոր բոլոր միջոցներով սատարել Իրաքի եզդիներին, հայերին, ասորիներին և կանխենք ցեղասպանությունը: Կոպիտ կերպով խախտվել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը ընդունել են ամբողջ աշխարհը:
Հավատացած եմ, որ բոլոր ժողովուրդները, ազգերը, յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին անհապաղ պետք է իր ձայնը բարձացնի և կանխի եզդիների և մյուս ազգային և կրոնական փոքրամասնություների ցեղասպանությունը: Փրկի նրանց կյանքը, ազատությունը և ապահովվի նրանց անձի անձեռնալիությունը»:
Ք. Երևան Արշակունյանց
2ա 5-րդ հարկ 511 սենյակ
Հեռ.077-46-71-76
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել