Օրինազանց հարկային տեսուչն ազատվել է աշխատանքից
Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գևորգյանն ազատվել է աշխատանքից՝ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ֆինանսների նախարարությունը:
Հարկային տեսուչի գործողություններն առնչվել են պետական մարմնի աշխատանքների վարկաբեկմանը, հարկային ծառայողի անաչառությանը, հասարակության մեջ հարկային ծառայության նկատմամբ համապատասխան վերաբերմունքի ձևավորմանը:
Ֆինանսների նախարարությունը նշել է նաև, որ բարեփոխումների գործընթացին խոչընդոտող աշխատակիցներից ձերբազատվելուն ուղղված քայլերը հետևողականորեն շարունակվելու են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել