
Վաղը հայտնի կդառնան շախմատային օլիմպիադայի հաղթողները
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրից առաջ ընթանում է 14-րդ տեղում, ինչը ոչ մի կերպ չի կարող արդարացվել, եւ, բնականաբար, պատիվ չի բերում նախորդ օլիմպիադայի հաղթող մեր թիմին: 10 տուրերում մեր ընտրանին տարել է 5 հաղթանակ, 1 պարտություն կրել եւ վերջին 4 տուրերում ոչ-ոքիներ է խաղացել ու հիմա ունի 14 միավոր, ինչը 3-ով քիչ է առաջատար Չինաստանի ցուցանիշից: Հունգարիան 16 միավորով երկրորդն է, իսկ 3-10-րդ տեղերի թիմերն ունեն 15-ական միավոր: 14 միավոր են վաստակել 11-22-րդ հորիզոնականների թիմերը:
Կանանց հավաքականն էլ, որից ակնկալիքներն ավելի փոքր են, երեկ հորվաթուհիներին 2,5-1,5 հաշվով հաղթելուց հետո վաստակեց 15 միավոր ու հիմա 8-րդն է: Առաջատարը 18 միավորով Ռուսաստան թիմն է, չինուհիները եւ ֆրանսիացիները 17-ական միավոր են վաստակել, գերմանացիները 16 միավարով 4-րդն են, իսկ 5-9-րդ տեղերի թիմերն ունեն 15-ական միավոր: Հայաստանի հավաքականը 10 խաղում տարել է 7 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղացել եւ 2 պարտություն կրել:
Վաղը կկայանա վերջին՝ 11-րդ տուրը:
Մեկնաբանել