HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղարծնի խայտառակ «նաչնիկները» (տեսանյութ)

Դեռևս հուլիսի սկզբին «Չենք լռելու»-ն ահազանգել էր Տավուշի մարզում գտնվող Հաղարծնի վանական համալիրի նորոգման ընթացքում սահմանված ստանդարտները ակնհայտորեն չպահպանելու խնդրին: Արդեն եկել է պտուղները քաղելու ժամանակը…

Հիշեցնենք, որ Հաղարծնի վերանորոգման համար 5 մլն դոլար էր հատկացրել արաբ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին, որին 2006թ. հիացրել էր վանական համալիրը:

Շեյխի բարի մտադրությունը նման խայտառակ ձևով կատարելով` մշակույթի նախարարությունն ու Մայր աթոռն այդ մեծատառով մարդուն ուղղակի վատամարդ են դարձնում մեր հազարավոր հայրենակիցների աչքերում: Ոչ այլ ինչ, քան կատարյալ անպատասխանատվություն, դա չի կարելի անվանել:

Որպես վերոնշյալի ապացույց` «Չենք լռելու»-ն հրապարակում է սիրողական կադրեր, որոնց վերջում պատկերված են Հաղարծնի համալիրի եկեղեցիներից մեկի լամպերը: Դրանք իրենցից ներկայացնում են իրական ռաբիս «նաչնիկներ» (այլ բառ դժվար է գտնել):

Որքանո՞վ է այդ ռաբիսությունը համատեղելի XIII դարի սրբավայրի ոգու հետ: Հաշվի առնելով, որ այդ ոգուց գրեթե ոչինչ չի մնացել, գուցե, համատեղելի՞ է:

Տեր Աստված, սրտացավ ու գիտակից մարդկանցով լցրու Հայաստանը: Այն կործանվում է տգիտությունից ու անտարբերությունից...

Մեկնաբանություններ (1)

noname
Бог любит идиотов. Иначе зачем он их столько создал? =)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter