
Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը կդրվի հասարակական քննարկման
Օգոստոսի 21-ին տեղի կունենան հասարակական լսումներ` Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ: Նախագիծը ներկայացրել «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն:
«Հետքը» պարզել էր, որ այս ընկերության սեփականատերերից մեկը ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է: Նա և իր որդիները մեծ բաժնեմաս ունեն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ում:
Հասարակական լսումները կանցկացվեն օգոստոսի 21-ին` ժամը 16.00-ին, Սյունիքի մարզի Տաշտունի գյուղապետարանում:
Լուսանկարը` syuniacyerkir.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել