Հայաստանում կկառուցվի գազային էլեկտրակայան
Կառավարության այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին: Համաձայնագիրը կնքվելու է կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև:
Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն: Այս մասին հայտնում է կառավարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել