HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ն ու «Առավոտ» օրաթերթը հաշտություն կնքեցին

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով դատական նիստը:

Սույն գործով վիճարկվում է 2010թ.-ի նոյեմբերի 13-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Վճարվել է 10 տարվա կյանքի համար, ստացել՝ 7 տարվա: Բժիշկները հիվանդին էլ, պետությանն էլ խաբե՞լ են» հոդվածը:

 Ըստ հայցվորի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի՝ հոդվածը պարունակում է վիրավորական արտահայտություններ, և հոդվածի հրապարակման միջոցով արատավորվել է Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ի բժիշկների պատիվը և արժանապատվությունը: Այն նաև զրպարտություն է, քանի որ պարունակում է փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորի գործարար համբավը:

Ի պատասխան հայցվորի վերը նշված պնդմանը՝ պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը նշում է, որ հոդվածում վիրավորական արտահայտություններ ընդհանրապես չկան, զրպարտությունը նույնպես բացառվում է, քանի որ նյութը կառուցված է կոնկրետ անձի կողմից հայտնած տեղեկությունների վրա, ինչպես նաև պայմանավորված է գերակա հանրային շահով:

Այսօրվա նիստում Մ.Ասրյանը հայտնեց, որ «Առավոտ» օրաթերթը 2011թ.-ի հոկտեմբերի 4-ին հրապարակել է հերքման տեքստը, այսինքն` կողմերը սույն գործով եկան հաշտության: Գործով վճռի հրապարակման մասին դատարանը կողմերին լրացուցիչ կհայտնի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter