HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի կանանց հավաքականը լավագույն արդյունքը ցույց տվեց օլիմպիադաներում

Տրոմսյոյում ավարտված տղամարդկանց շախմատի 41-րդ օլիմպիադայում, ինչպես արդեն նշել ենք, հաղթող ճանաչվեց Չինաստանի թիմը, որը, տանելով 8 հաղթանակ եւ խաղալով 3 ոչ-ոքի, վաստակեց 19 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Հունգարիան, որը 7 հաղթանակ, 3 ոչ-ոքի 1 պարտություն ցուցանիշով եւ 17 միավորով առաջ անցավ մյուս թիմերից, որոնք նույնպես 17 միավոր ունեին: Հնդկաստանը նույնքան միավորով երրորդն է: Ընդհանրապես, մրցանակային 2-3-րդ տեղերի հարցում վճռորոշ են եղել լրացուցիչ ցուցանիշները: Ռուսաստանն ու Ադրբեջանը նույնպես այդքան էին վաստակել եւ կրկին 7-3-1 արդյունք ունեին:

6-11-րդ տեղի թիմերը վաստակել են 16-ական միավոր, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Մեր թիմը տարավ 6 հաղթանակ, 4 ոչ-ոքի խաղաց, 1 պարտություն կրեց: Լրացուցիչ ցուցանիշներով արդեն նախկին օլիմպիական չեմպիոն թիմը զիջեց Ուկրաինային եւ Կուբային ու հայտնվեց 8-րդ տեղում: 

Ավելի հաջող հանդես եկան մեր կանայք: Նախ ասենք, որ կանանց պայքարում առաջինը երրորդ անգամ անընդմեջ ռուսներն են: Նրանք տարան 10 հաղթանակ եւ կրեցին 1 պարտություն՝ 20 միավոր: Չինաստանն ու Ուկրաինան 18-ական միավորով 2-3-րդն են: Վրաստանը, Հայաստանը, Ղազախստանը վաստակեցին 17-ական միավոր: Մեր թիմը տարավ 8 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղաց, 2 պարտություն կրեց: 5-րդ տեղը լավագույն ցուցանիշն է մեր կանանց համար 26 օլիմպիադաների մեջ: Նախկինում՝ 2008 եւ 2012 թթ., նրանք եղել են 6-րդը:

Հաջորդ օլիմպիադան կկայանա 2016 թ.-ին Բաքվում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter