Փաստաբանների պալատը կազմակերպում է բաց դռների օր
Քաղաքացիական արդարադատության եվրոպական օրվա կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը անց է կացնելու բաց դռների օր, որի ընթացքում փաստաբանները քաղաքացիաիրավական հարցերի վերաբերյալ անվճար խորհրդատություն կտրամադրեն բոլոր հայցողներին:
Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է 2011թ. հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ից մինչև 17:00-ն, հետևյալ հասցեներով.
ՀՀ փաստաբանների պալատ` ք.Երևան, Զաքիյան 3,
Հանրային պաշտպանի գրասենյակ` ք.Երևան, Կորյունի 8 շենք, 5 բն. և ք.Վանաձոր, Մյասնիկյան 6 շենք, 37 բն.:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել