Արտգործնախարարն ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը` Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին, Կրիստիանո դե Եկերին եւ Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանիին:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է թե երկկողմ և թե բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ եւ ընդգծել է խորհրդարանական ձեւաչափի կարեւոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:
Իտալացի խորհրդարանականները նշել են, որ Հայաստան են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով, եւ հավաստիացրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գործին:
Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել