
100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Իրաքից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար
Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է մտցվել Կառավարության` 2012թ. հաստատված այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Այդ ցուցակ ներմուծվել է Իրաքի անունը եւ փաստաթղթի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը:
Մեկնաբանել