HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի նախարարությունն ու մշակութային ինկվիզիցիան

ՀՀ մշակույթի նախարարությունը  անցկացնում  է  «Գրական տապան» մշակութային ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվում տարբեր երկրներից բանաստեղծներ: Ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ երկու օր առաջ, իսկ  այսօր մասնակիցները կմեկնեն 2 օրով  Ջերմուկ` կլոր-սեղան քննարկումների:

Միջոցառման գաղափարը բավականին գրավիչ է, եւ գուցե այն այդպիսին շարունակեր թվալ, եթե չլիներ հետեւյալ միջադեպը. ծրագրին հրավիրել էր մասնակցելու նաեւ բանաստեղծ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամիոնի դոցենտ, ԲԳԹ Վահե Արսենը: Վերջինս 2 օր առաջ ներկա է եղել բացման արարողությանը, մասնակցել ճաշին, ծանոթացել ներկաների հետ: Կարճ ասած` ամեն ինչ լավ է եղել, եւ հարթ  էլ կընթանար, եթե  դրա հաջորդ օրը չզանգահարեին ՄՆ-ից ու չհայտնեին, որ նա չի կարող մասնակցել Ջերմուկում կայանալիք կլոր-սեղան քննարկումներին:

«Այս քայլն առնվազն խուլիգանություն է. անգամ ԵՊՀ դասատախտակներում  տեղափոխություններ էին կատարվել, նաեւ լրջորեն տրամադրվել էի, պատրաստվել, ու հանկարծ ասում են` ես չեմ կարող մասնակցել այդ միջոցառմանը բոլորովին անհիմն պատճառաբանությամբ»:

Ավելի ուշ ՄՆ-ը փորձում է գրականության մասնագետ գտնել ԵՊՀ-ից, որտեղից պետք է գնար Հենրիկ Էդոյանը: Վերջինս վատառողջ լինելու պատճառով նախօրոք  հրաժարվել էր: ԵՊՀ լրատվության բաժնի միջոցով կապվում են Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի հետ, ով անտեղյակ լինելով խնդրից, տալիս է Վահե Արսենի անունը: Այստեղ, ուշադրություն, ՄՆ-ը ներկայացուցիչը, լսելով Վ. Արսենի անունը, մերժում է, այս անգամ նույնիսկ առանց պատճառաբանության:

ՄՆ ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի խոսքով` Վահե Արսենի նկատմամբ ոչ մի հատուկ մոտեցում չկա: Վերջինիս հավաստիացմամբ՝ գրողին հրավիրվածների ցուցակից կրճատել են, քանի որ հյուրանոցում տեղերը սահմանափակ են եղել.  կրճատել են նաեւ 10 մասնակցի: Կրճատվածների թվում, ըստ Դ. Մաթեւոսյանի, ոչ միայն Վահե Արսենն է, այլեւ Ալեքսանդր եւ Անահիտ Թոփչյանները, ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Գեւորգ Գիլանցը…

Զրուցեցինք նաեւ Ալ. Թոփչայի հետ` պարզելու կրճատե՞լ են նրա անունն արդյոք մասնակիցների ցուցակից, թե՞ ոչ. «Ես առողջական խնդիրներ ունեի, եւ ես ու Անահիտ Թոփչյանը որոշեցինք չմեկնել Ջերմուկ: Այդ մասին նախօրոք տեղեկացրել ենք միջոցառման կազմակերպիչներին, որպեսզի ուրիշ մեկին տանեն մեր փոխարեն»:

Ստացվում է`չեն կրճատել, հրաժարվել են: Ուրեմն ինչ, Մշակույթի նախարարությունը հալածո՞ւմ է արվեստագետին:

Այս ողջ պատմությունը կարող էր ուղղակի թյուրիմացությունների շարք թվալ, եթե չլիներ մեկ այլ միջադեպ. 2008 կայանում է ԱՊՀ երկրների դեբյուտների համագործակցության միջոցառումը Դուշանբեում: Հայկական պատվիրակությունը ՄՆ գլխավորությամբ պետք է մեկներ այնտեղ: Մոսկվայից Վահե Արսենին հրավիրում են` մասնակցելու միջոցառմանը, քանի որ ավելի ուշ պարզ է դառնում, որ նա է միջոցառման  մրցանակակիրնեից մեկը` Հայաստանից միակը: Տրամաբանական է, որ հենց նա էլ պետք է մեկներ միջոցառմանը:

Այն ժամանակ Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպելով` գրողը պարզում է, որ ինքը չի կարող մեկնել պատվիրակության հետ: ՄՆ-ի դեպքում արդեն, բնականաբար, պատճառաբանություններ  ուղղակի չեն լինում: Բանաստեղծն անձամբ կոնֆլիկտ է ունենում Հ. Պողոսյանի հետ:

«Այն ժամանակ եւս մեծ աղմուկ եղավ, եւ կարծեցի` երեք տարի անց վերջապես ի նշան հաշտության հրավիրել է ինձ այդ միջոցառմանը, ես էլ ընդունեցի այն: Մինչդեռ, արի ու տես, որ սա ընդամենը թյուրիմացություն էր. կարծում եմ` նա պարզապես չի իմացել, որ ինձ են հրավիրել, եւ տեսնելով ու հիշելով ինձ ծրագրի բացմանը` որոշել է վրեժ լուծել` կասեցնելով իմ մասնակցությունը միջոցառմանը»,-կարծում է Վ. Արսենը:

Հ.Գ. Փաստորեն, փոխանակ մեր չինովնիկները տեսած եւ տեղյակ լինելով սովետական կարգերի բռնապետական գրաքննությանն ու արվեստագետների հալածանքներին` որդեգրեն մարդասիրական, արվեստասիրական  քաղաքականություն, հակառակը, յուրացնում են ու շարունակում նախկինների ստալինյան մշակութային ինկվիզիցիա՞ն:

«Արվեստն առանց չինովնիկների» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (2)

Նուբար Ասլանյան
ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ ԵՆ,ՁՄՌԱՆ ՆՄԱՆ ԿՈՒԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ(արձագանք Մշակույթի նախարարությունն ու մշակութային ինկվիզիցիան հոդվածին) Միանգամից ասեմ,որ էս մարդը՝ տկն.Հասմիկը,մեղավոր չէ:«Ոչ,ոչ,իմ կարծիքով ոչ»՝ սա Մհեր Մկրտչյանն էր ասում«Մենք ենք մեր սարերը» կ/ֆ-ում:Բացատրեմ՝ դեռ երիտա սարդ հասակում(չեմ ասում որ հիմա շատ մեծ է)ավարտելով ՀՊՀ կենսաբանական բաժնի ասպիրանտուրան,որոշեց իր մասնագիտական գիտելիքները տարածել մատաղ սերնդի վրա:Անտարակույս ազնիվ ,հայրենանվեր քայլ, եւ ով գիտե,եթե այդպես շարու նակվեր,գուցե մենք ունենայինք նոր Նորայր Սիսակյաններ, բայց... ազնվաբարո ուսուց չուհու հայրը՝ պետական,քաղաքական,կուսակցական գործիչ, շուտ գլխի ընկավ,որ դրանով ընտանիք պահել չի լինի,որոշեց «մարդ դառնալու» համար «Գիքորին տանել քաղաք»,ու տեղավորեց ՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերությունում՝ սկզբից որպես ռեֆերենտ,հետո ավագ ռեֆերենտ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, առաջին փոխնախա գահ, խորհրդի նախագահ, հետո էլ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախա րար Բա՞:Սրնթաց վերելք(օ բախտ իմ դժխեմ,որ անհայր մեծացա...):Սա դեռ հեչ,հետո դարձավ այն,ինչ այսօր ունենք: Ասացեք խնդրեմ, նա մեղավո՞ր է,որ դարձել է ՄՆ նախա րար:Հիրավի,«Ում է ժպտում կյանքը». Սա,սովետական ժամանակաշրջանի,հիսունական թվերի Հայֆիլմի արտադրած ֆիլմերից է(Հենրիկ Մալյան),եւ ամենամիամիտ մարդուն էլ պարզ է,որ մեծ կապ կա ֆիլմի վերնագրի եւ անկասկած Հասմիկ Պողոսյանների միջեւ: Ասեմ,որ «ադապտացվել»է(կենսաբանից՝ արվեստ) հրաշալի, նամանավանդ,միշտ զգում է ՀՀ առաջին տիկնոջ բարձր հովանավորությունը աշխարհահռչակ երաժիշտների հրա վիրման(«Իրենք հաց չունեն ուտելու համար,Հինգ հատ վանք են շինել՝ ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ») եւ զանազան համերգային միջոցառումների կազմակերպման(որտեղ առկա է մեծ լվացքի մեքենան)մեջ,հլա դեռ իրարից բաժանվելիս,մեկը մյուսին էլ սիրով ասում է до свидания , այսինքն՝«դիփ սաղ ուրախ,քիփ սաղ ուրախ»...: Ինչու՞ համար էր պետք այս մեծ նախաբանը՝ Ինձ համար մեծ պատիվ է,որ ՄՆ կողմից ինկվիզիցիաի ենթարկվողների թիվը,ի դեմս մեծապատիվ Վահե Արսենի ,ընդլայնվել է,քանզի «խորովվելու»էտապում եմ գտնվում արդեն հինգ տարի :Մե՞ղքս՝ մանկությունից տառապում եմ իրերը իրենց անուններով կոչելու մեջ,օրինակ ՄՆ նախարարին «Ազգ»թերթում անվանել եմ «մշակույթի ձեռնար կության ձեռնարկատեր»:Պատճառը՞:Է,օրհնյալ բերանս նորից չբացեմ, համացանցը (ներառյալ «Հետք.ամ») լեփ լեցուն է իմ, «փիսիկի գանգատներով»նախարարից մինչեւ Նախագահ,(որ ասում եմ Նախագահ,առաջին տիկինն էլ հետն է): ТИШИНА!Կամ ժամա նակ չկա պատասխանելու ,կամ էլ՝ «արա,է՞ս ով ա»... Հարգելիդ իմ Վահե Արսեն: Հոգ մըներ:Ասոնք,այս կառավարողները,բոլորը անցողիկ են(проходимец),«մեծ պստիկու թյուն ներ»,որոնք,ձմռան ձախորդ օրերի պես կուգան ու կերթան :Դուք,Ձեր գործերը կմնան,իմ,(ներողություն)ՄՆ կողմից մերժված «Սիփանա քաջեր»ն ու «Հիմն Արցախին», թիվ 3 «Հայաստան 1988-1993» Լարային քառյակը, «Սարդարապատ» հայրենասիրական քայլերգերի ժողովածուն կմնան:Կմնան նաեւ «Բերքի Տոն»Կանտատը,Հրանտ Դինքին նվիրված«Պոեմ Էլեգիան», «Սարերում» սյուիտը, Ֆլեյտայի եւ Հոբոյի համար«Քելե լաօ, քելե էրթանք մըր էրկիր» նվիրված Մեծ Հայեր Շ.Ազնավուրին եւ Ք.Քրքորյանին Սոնատս...: Եւ վերջապես կմնա ՀԱՅԱՍՏԱՆԸ, անպայման նորացած, կոռուպցիայից եւ օլիգարխիայից մաքրված իր նոր ԱԺ-ով ,անտարակույս նոր իշխանավորներով,եւ կմնան նաեւ իմ երեք արու թոռները, որոնք կվերադառնան Տուն եւ ազնիվ ու ըմբոստ մարդկանց հետ «որբի եւ ողբի» Հայրե նիքից կկերտեն նոր,Լույսի եւ հույսի Հայաստան: Միայն թե արդի թալանչի, պատգամա վորի դիմակի տակ,կամ զանազան իշխանական «պոստեր»զբաղեցնողի քողով ծպտված, թաքնված գող ավազակի դեմ ըմբոստացող հոդվածներն ու այն տպագրող թերթերը շատ լինեն:Իսկ իշխանավորներին մաղթում եմ հոգեւարք: Վերջում հարց՝ ՀՀ հարգելի Նախագահ պրն Սերժ Սարգսյան:Դուք Հայաստանի լավը ուզում ե՞ք,թե ոչ: Ուսանողական այգու ծառահատումները ի հօգուտ Ձեր թիկնազորի պետի ընտանիքին, դաշույնի հարված էր Ձեզ,թիկունքից...Եթե գործին նախապես տեղյակ չեք՝ ավելի վատ: Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան: Հայֆա,Իսրայել:20.10.11.
Serob
Sa voch arajin depqn e, voch el verjin. Ajd kensaban tikin vaghuts e iren varkabekel. Bayts inq meghavor che. Meghavor e nran ajd pashtonin nshanakogh ev aravel - pahogh.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter