HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է ստվերում գործող ձկնաբուծարան

Ֆինանսների նախարարությունից տեղակացնում են, որ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ:

Այդ միջոցառումների շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը վերջերս բավականին ուշագրավ դեպք է բացահայտել Արարատի մարզում. բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքում ապօրինի ձկնաբուծությամբ են զբաղվել, ընդ որում, անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվել է 28 ջրավազանների միջոցով, որտեղ բուծել են թառափ և ծիածանափայլ իշխան: Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի առաջին կիսամյակում ՕՀՎ Արտաշատի բաժնի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 38 դեպք, արդյունքում արձանագրվել է պետական բյուջե վճարման ենթակա շուրջ 8 միլիոն դրամ: Արձանագրված ապօրինի ձեռնարկատիրական դեպքերը գերակշռող են սպասարկման, արտադրության և առևտրի ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter