HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ն առաջարկում է «Ստատիկ IP-հասցե» ծառայությունը Hi-Line բաժանորդների համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Ստատիկ IP-հասցե» ծառայության գործարկման մասին: Այն նախատեսված է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների (բացառությամբ “Մեգա+” ՍՓ) բաժանորդ հանդիսացող ֆիզիկական  և իրավաբանական անձանց համար: «Ստատիկ IP-հասցե» ծառայությունն ապահովում է համակարգչի մշտական էլեկտրոնային հասցե, որը չի փոխվում համակարգի վերաբեռնավորման կամ ինտերնետին վերամիացման դեպքում: Այն կտրամադրվի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներին գրավոր դիմումի հիման վրա: Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ:

«Ծառայությունը հատկապես հարմար է այն բաժանորդներին, ում անհրաժեշտ է առանց դժվարության ապահովել իրենց համակարգչի հեռահառ հասանելիությունը, կիրառել  մասնագիտացված ծառայություններ կամ խաղեր, որոնք պահանջում են ստատիկ IP-հասցեներ: Այն հնարավորություն կընձեռի մեր բաժանորդներին առավելագույն արդյունավետությամբ և հարմարավետությամբ օգտվել Ինտերնետից տանը կամ աշխատանքի վայրում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նշենք, որ բաժանորդային վարձ չի գանձվում իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներից, որոնք օգտվում են 1024 կբիթ/վ և ավելի բարձր արագությանբ անսահմանափակ սակագնային փաթեթներից: 

Ստատիկ IP-հասցեն` համակարգչի ունիվերսալ մշտական IP-հասցե է, որը չի փոխվում կապի յուրաքանչյուր նոր սեանսի ժամանակ: Ստատիկ IP-հասցեն թույլ է տալիս բաժանորդին կազմակերպել համակարգչային տարբեր ծառայություններ, մասնավորապես, տեղեկատվության ուղիղ հասցեագրում հատկացված ստատիկ IP-հասցեին, վիրտուալ WEB-սերվերների կազմակերպում տնային կամ գրասենյակային համակարգչում առանց դոմեյնների օգտագործման և գրանցման, Ինտերնետի միջոցով հեռահար մուտքի հնարավորությամբ կորպորատիվ ցանցերի կազմակերպում և այլն: 

«Ստատիկ IP-հասցե» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter