
Բողոքի ակցիա՝ սունկի արտադրամասի գարշահոտության դեմ (լուսանկարներ)
Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի բնակիչներն այսօր առավոտից փակել էին դեպի «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի արտադրամաս տանող ճանապարհը: Այդպիսով քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ամիսներ շարունակ այդ տարածքում տարածվող գարշահոտության դեմ: Արտադրամասի վնասակար արտանետումները օդի և քամու միջոցով տարածվում են շրջակայքում: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ արտադրամասի տնօրեն Սուրեն Դավթյանը հավաստիացրեց, որ իրենք ընդունում են իրենց սխալները և մոտ երկու ամսվա ընթացքում գարշահոտությունն այնքան կնվազի, որ բնակիչներն անհանգստանալու կարիք չեն ունենա. այժմ կատարվում են ֆիլտրացիայի բարելավման աշխատանքներ, որոնք ժամանակատար են:
[gallery id=165]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել