HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցանակները հանձնել է նախարարը

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է «Հայկական կրթական միջավայր» ֆորումում անցկացված առցանց մրցույթների հաղթողների և մրցանակակիրների հետ։ Նախարար Ա. Աշոտյանը շնորհավորել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Ես գիտեմ իմ իրավունքները» և «Ես քո զավակն եմ, Հայաստան» խորագրերը կրող մրցույթներում հաղթած աշակերտներին և նրանց ուսուցիչներին:

Նախարարը նշել է. «Շնորհակալ եմ, որ դուք, որպես աշակերտներ ակտիվ եք, կարևորում եք ձեր իրավունքների ու պարտականությունների խնդիրը, ու ուզում եմ, որ ձեր ժպիտն ու աչքերի փայլը, որն այսօր տեսնում եմ ձեր աչքերում, երբեք չկորցնեք»: 

Նախարարը նշված խորագրերով լավագույն տեսաշար, տեսահոլովակ և լուսանկար անվանակարգում հաղթող ճանաչված աշակերտներին հանձնել է պատվոգրեր, շնորհակալագրեր և նվերներ: Նախարարության կողմից խրախուսվել են նաև լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների ուսուցիչները: ՀՀ կրթության և գիտության նախարարի և աշակերտների հանդիպումը շարունակվել է անկաշկանդ և մտերիմ զրույցով: 

Ա. Աշոտյանը պատասխանել է դպրոցականների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերին, բուհական ընդունելության շտեմարաններին և մի շարք այլ խնդիրների: Անդրադառնալով բուհական ընդունելությանը` նախարարը նշել է, որ մինչև դեկտեմբերի 1-ը կհարապարակվեն «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների   շտեմարանները, իսկ մնացած առարկաների շտեմարանները պատրաստ կլինեն գալիք ուսումնական տարվա ընթացքում:

«Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ թեստային քննություններին առնչվող հիմնական դժգոհությունները վերաբերում են առաջադրանքների որակին և անկանխատեսելիությանը: Այդ հանգամանքը նկատի ունենալով, մենք ստեղծում ենք առաջադրանքների և վարժությունների մեծ բազա, որոնցից էլ կընտրվեն և կկազմվեն  քննական թեստերը: Դա հնարավորություն կտա խուսափել սխալներից ու բազմաթիվ տարակուսանք հարուցող երևույթներից: Բոլոր աշակերտներն այդ շտեմարանով դասի ժամանակ իրենց ուսուցիչների հետ, անգամ ինքնուրույն կարող են պարապել»,- հարցի առնչությամբ, ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նշել է նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter