HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանը մեկնում է Ֆրանսիա

Ֆրանսիայի մրցակցության պաշտպանության պետական մարմնի ղեկավար Բրունո Լասեռի հրավերով հոկտեմբերի 24-ին Ֆրանսիա կմեկնի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, Հանձնաժողովի նախագահի այցը կարևորվում է հատկապես հայ-ֆրանսիական գործարար հարաբերությունների զարգացման համատեքստում: 

Երկու երկրների մրցակցության պաշտպանության մարմինների ղեկավարները կքննարկեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև կանդրադառնան  պետական գերատեսչությունների միջև ստեղծված հարաբերություններին և դրանց ակտիվացման ուղիներին:

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում ստորագրել երկկողմ համագործակցության հուշագիր: Աշխատանքային հանդիպման ընթացքում  Ա. Շաբոյանը և Բ. Լասեռը կքննարկեն հուշագրի հիմնական ուղղությունները՝ համատեղ վարույթների իրականացման, տեղեկատվության և փորձի փոխանակման, երկու երկրներում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման և այլ հարցերի շուրջ:

Հանձնաժողովը շարունակում է տնտեսական մրցակցության խթանման առումով ընդլայնել և զարգացնել հարաբերությունները միջազգային կազմակերպությունների և արտերկրի համանման գերատեսչությունների հետ: Նման փոխհարաբերությունները նպաստում են տնտեսական մրցակցության ոլորտում նոր մոտեցումների ձևավորմանն ու դրանց հետագա իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter