
Զինվորի մահվան գործով ձերբակալվել է շարքային զինծառայող
Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի մահվան թաստի առթիվ հարուցված քրեական գործով (ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մաս) ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:
Գործը հարուցվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ հոդվածի հիման վրա:
19-ամյա զինվոր է մահացել՝ գլխին ստացած հրազենային կրակոցից |
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել