HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվեն Ֆրանսիական գրականության օրեր

Հոկտեմբերի 23-ից 26-ը Երևանում երկրորդ անգամ տեղի կունենան Ֆրանսիական գրականության օրեր՝ նվիրված 20-րդ դարի ֆրանսիական գրականության խոշորագույն դեմքերից մեկին՝ Մարգըրիտ Դյուրասին:

Ֆրանսիական գրականության օրերը ներկայացնում են «Ֆրանսիական գրականության օրեր» ասոցիացիան և Ժամանակակից գրականության ինստիտուտը (IMEC), «Գրանդարանի բարեկամներ» ասոցիացիան և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի բաժինը, «Մեսրոպ Սահակ» մշակույթի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, Մարսելի «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» ասոցիացիան (JAF) և «ՀԲԸՄ Եվրոպան»:

Այս օրերին Դյուրասի ստեղծագործությունների լավագույն մասնագետները դասախոսություններով հանդես կգան Երևանի պետական համալսարանում, Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանում, Ֆրանսիայի դեսպանատանը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Կցուցադրվեն ֆիլմեր, այդ թվում Ալեն Ռեսնեի «Հիրոսիմա, իմ սեր»-ը (սցենարը՝ Մարգըրիտ Դյուրասի)՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Պիտեր Բրուկի «Moderato Cantabile»-ը (ըստ Մ. Դյուրասի վեպի) և Մարգըրիտ Դյուրասի «India Song»-ը՝ Երևանի համալսարանական թատրոնում, ինչպես նաև «Սիրեկանը կամ մի ֆիլմի ֆանտազմ» արխիվային փաստաթղթերը, որոնք Ժամանակակից գրականության ինստիտուտը (որտեղ այսօր պահվում են Մարգըրիտ Դյուրասի արխիվները) բացառիկ կերպով ժամանակավոր ցուցադրության համար հանձնել է Ֆրանսիայի դեսպանությանը:

Դասախոսների հետ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, Ֆրանսիայի դեսպանության կամարադահլիճում, որտեղ կարելի է մասնակցել Մարգըրիտ Դյուրասի «Սիրեկանը» դասախոսությանը և արխիվային փաստաթղթերի ցուցադրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter