HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ու Ֆիշերը քննարկել են մարդահամարին առնչվող հարցեր

Փոխվարչապետ, Հայաստանում 2011թ. մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ժողովրդագրական ծրագրերի տնօրեն Օլիվեր Ֆիշերին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Զրուցակիցները քննարկել են հանրապետությունում իրականացվող մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր: Օ. Ֆիշերը տեղեկացրել է, որ հետեւել է գործընթացին եւ տպավորված է ինչպես բարձր մակարդակով կազմակերպված աշխատանքներով, դրանց սահուն ընթացքով, այնպես էլ հաշվարարների պատրաստվածությամբ եւ պատասխանատու աշխատանքով:

Անդրադարձ է եղել նաեւ մարդահամարի արդյունքների ամփոփման հարցերին: Հյուրը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան են ժամանելու ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի մասնագետներ, ովքեր կաջակցեն հայաստանցի գործընկերներին այդ աշխատանքների կազմակերպման հարցերում:

Փոխվարչապետը կարեւորել է նաեւ ամերիկյան կողմի օժանդակությունը գործընթացի հաջորդ` արդյունքների ամփոփման փուլին: Նշելով, որ մարդահամարի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը վստահություն է ներշնչում շահագրգիռ կողմերին` Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ կառավարությունն աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ` արդյունքների ամփոփման փուլի համար անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter