
«Կրակե օղակ» բացօթյա օպերան Շուշիում (լուսանկարներ)
Երեկ Շուշիում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեց Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան` նվիրված Արցախի անկախության օրվան: Ըստ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի՝ անկախության տոնին ընդառաջ բերդաքաղաքում բացօթյա օպերա բեմադրելը բարի ավանդույթ է դարձել արդեն: Անցած տարի Շուշիի ռեալական ուսումնարանի տարածքում ներկայացվել էր Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերան:
[gallery id=169]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել