ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Աջարիայի կառավարության նախագահին
Այսօր Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Լեվան Վարշալամիձեն ընդունել է ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին հյուպատոսական էկզեկվատուրայի ստացման եւ պաշտոնի ստանձման կապակցությամբ:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Աջարիայի միջեւ զբոսաշրջության ծավալների ընդլայնման պայմաններում տեղեկատվության առավել հասանելիության, հանգստավայրերում սպասարկման որակի բարձրացման, տուրիստական գործակալությունների փոխգործակցության, ինչպես նաեւ Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների գործունեության, հայ-աջարական տնտեսական եւ մշակութային համագործակցության մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել