
«Մեկ Կովկաս» փառատոն (լուսանկարներ)
Վրաստանի Ցերակվի ավանում տեղի ունեցավ "One Caucasus" փառատոնը, որին մասնակցում էին երաժիշտներ եվրոպական և աֆրիկական մի շարք երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Սենեգալից և այլն:
Փառատոնի հյուրերի մեջ մեծ թիվ էին կազմում հարևան Շահումյանի հայկական գյուղի բնակիչները: Նման մասշտաբի միջոցառում խորհրդային միության փլուզումից մինչ օրս այդ տարածաշրջանում չէր եղել: Օգոստոսի 28-31-ը տևած փառատոնն անց էր կացվում առաջին անգամ. այդ պատճառով կարելի է ներելի համարել կազմակերպչական որոշ բացթողումներ և սպասել հաջորդ տարվան, քանի որ "One Caucasus"-ը խոստանում է շարունակական լինել:
[gallery id=170]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել