
ՀՀ կառավարությունը 100 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Իրաքի եզդիներին
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության կողմից Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու նպատակով 100 հազար ԱՄՆ դոլարի փոխանցման մասին հայտագիր է հանձնել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը եւ Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը բարձր են գնահատել Իրաքի եզդիներին օժանդակելու Հայաստանի որոշումը, որը կարևոր ներդրում է` տեղահանվածներին օգնելու գործում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել