Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ
Սեպտեմբերի 3-4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևելյան, 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 3-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, 5-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 3-4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մանրամասն` այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել