HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի խորհրդի նիստ

Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը։ 

Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել և հաստատվել է ՀՀ և Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2011 թ. հունիսի 8-ին կնքված վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու հարցը: 

Հաջորդիվ հավանություն է տրվել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից, ըստ հաստատված համայնքների, 2011 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքները 2012 թ. տեղափոխելու առաջարկությանը: Այդ համատեքստում արծարծվել է շինարարական աշխատանքներին համայնքների մասնակցության հարցը: 

Խորհուրդն ի գիտություն է ընդունել 2011 թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը IFAD-ի վերահսկող առաքելության այցելության արդյունքում կազմված հուշագրերի, ինչպես նաև «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության գործարար ծրագրի մշակման նպատակով իրականացված խորհրդատվության ծախսերի վերաբերյալ զեկուցումը:

Նիստում որոշվել է հաստատել վերոնշյալ առաքելության շրջանակում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից հաստատվող մրցույթների ֆինանսական շեմի բարձրացման առաջարկը, ինչպես նաև ԾԻԳ-ի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման կանոնակարգը: 

Ի թիվս այլ հարցերի, խորհրդի անդամները քննարկել և հաստատել են նաև «PHP Partners» ՓԲԸ կողմից ստացված` «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի գործողության` 2010 թ. և 2008-2009 թթ. ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման համակարգի վերականգնման աշխատանքների կատարման և «KPMG Armenia» ՓԲԸ կողմից ստացված` 2010 թ. դեկտեմբերի 31-ին աուդիտի ավարտի նպատակով անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման առաջարկությունները` մտքերի փոխանակության ընթացքում արված դիտողություններով և նկատառումներով հանդերձ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter