Սեպտեմբերի 12-ից կփոխվի ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարի չափը
Հայաստանում ԱՄՆ դեսպանության պաշտոնական հաղթրդագրության համաձայն` սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարի չափը կփոփոխվի:
«Խնդրում ենք նկատել, որ այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար»,- տեղեկացնում է դեսպանատունը:
Ստորև ներկայացված են արտոնագրերի այն տեսակները, որոնց վրա այս փոփոխությունը կանդրադառնա.
Ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար գանձվող միջնորդավճարներ
|
Արտոնագրի տեսակ |
միջնորդավճարի նախկին չափը |
միջնորդավճարի նոր չափը |
|
Պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրեր (E) |
$270 |
$205 |
|
Հարսնացուների/փեսացուների արտոնագրեր (K) |
$240 |
$265 |
|
Սահմանահատման քարտեր (մինչև 15 տարեկանների համար) |
$15 |
$16 |
Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ
|
Արտոնագրի տեսակ |
միջնորդավճարի նախկին չափը |
միջնորդավճարի նոր չափը |
|
Ազգականի և ընտանիքի անմիջական անդամի դիմումներ |
$230 |
$325 |
|
Աշխատանքային միջնորդագրերի վրա հիմնված դիմումներ |
$405 |
$345 |
|
Հատուկ ներգաղթային արտոնագրի դիմողներ (բացառությամբ բազմազանության արտոնագրի դիմողների) |
$220 |
$205 |
|
Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի սահմանում |
$275 |
$180 |
|
Երկու տարվա բնակության պահանջի վերացման դիմում |
$215 |
$120 |
|
Աջակցության երաշխավորագրի վերանայում (միայն այն դեպքում, երբ աջակցության երաշխավորագիրը վերանայվում է ԱՄՆ-ում) |
$88 |
$120 |
ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող և վարչական գործընթացի հետ կապված ծառայություններ
|
Ծառայության տեսակ |
միջնորդավճարի նախկին չափը |
միջնորդավճարի նոր չափը |
|
ԱՄՆ քաղաքացիությունից պաշտոնական հրաժարման վարչական գործընթաց |
$450 |
$2,350 |
|
Օգտագործված հյուպատոսական ժամանակի վճար (աշխատանքային ժամերից հետո կամ գրասենյակից դուրս մատուցած ծառայության համար ) |
$231 |
$135 |
Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարները Վիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավճարը:
Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե դուք վճարումը կատարել եք մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, , և այդ միջնորդավճարը նվազել է, ապա դեսպանատունը չի կարող իրականացնել փոխհատուցում:
Ոչ-ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվեն նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:
Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով հյուպատոսական հարցերով գրասենյակի travel.state.gov կամ ԱՄՆ դեսպանության http://armenia.usembassy.gov/visas.html կայքէջերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել