HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ առողջապահության նախարարության հայտարարությունը

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 5-ին և 6-ին ժամը 10-ից ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, ալերգոլոգ Քրիստինե Ջամալյանը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի մաշկավեներոլոգիական ծառայության ղեկավար, մաշկավեներոլոգ Վաչագան Աթոյանը կիրականացնեն հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն:
Ցանկություն հայտնողները կարող են նշված օրերը դիմել ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք:
Վերոնշյալ մասնագետների կողմից կիրականացվեն նաև սեմինար պարապմունքներ ԼՂՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 95-16-99 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter