HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոստելեկոմի» պատվիրակությանը

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ «Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքապետարանի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսական առաջատար ընկերության հնարավոր համագործակցության հարցեր:

Կարեւորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ կիրառման դերը քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում, Կարեն Կարապետյանը հյուրերին նախ ներկայացրել է «Ռոստելեկոմի» հետ հնարավոր համագործակցության ուղղությունները: Որպես այդպիսիք, քաղաքապետի դիտարկմամբ, կարող են լինել «Անվտանգ քաղաք», «Էլեկտրոնային քաղաք» եւ «Ստորգետնյա այլընտրանքային հաղորդուղիների ցանց» նախագծերը, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ տարվում են քաղաքապետարանի համապատասխան օղակների կողմից:

«Այդուամենայնիվ, իմ խորին համոզմամբ, քաղաքային տնտեսության բոլոր այն ոլորտները, որոնք ունեն բիզնես տրամաբանություն, պետք է կառավարվեն մասնավոր հատվածի կողմից: Այդպիսով հնարավոր կդառնա շատ ավելի արդյունավետ կառավարել ցանակացած ոլորտ, ինչն ակնհայտորեն կբարձրացնի տվյալ օղակում մատուցվող ծառայությունների որակը»,- նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու հույս հայտնել, որ «Ռոստելեկոմի» հետ եւս փոխշահավետ համագործակցության լայն դաշտ կձեւավորվի:

«Ռոստելոկոմ» ընկերության նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել քաղաքապետի նշած նախագծերի շրջանակում եւ խոստացել առաջիկա ամիսների ընթացքում քննարկան ներկայացնել ընկերության առաջարկների ամբողջական փաթեթը:

«Մեզ համար, ըստ էության, սա կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս գործունեություն ծավալելու առաջին փորձը: Եվ հաշվի առնելով կառավարման մասով Ձեր մոտեցումները, ինչպես նաեւ Երեւանում գործող մեր ռազմավարական գործընկերոջ` «Ջի Էմ Սի Ալֆա» ընկերության առկայությունը, հուսով եմ այդ փորձը կլինի արդյունավետ ու կդառնա օրինակելի»,-նշել է «Ռոստելոկոմ» ընկերության նախագահը:

Հաշվի առնելով ընկերության «Դատա Կենտրոն»-ներ ստեղծելու մեծ փորձը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի հետ քննարկել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հնարավորության, ինչպես նաեւ երեւանցիների համար էլեկտրոնային միասնական ծառայությունների համակարգի ստեղծման ու զարգացման հարցեր: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter