HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջրային 
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` փոխվարչապետը նշել է, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարեւոր եւ միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, եւ վստահություն հայտնեց, որ նրան կhաջողվի իրականացնել կառույցի առջեւ դրված խնդիրները: 
«Ոլորտում իրականացվում են եւ առաջիկա տարիներին եւս իրականացվելու են հանրապետությունում 
ոռոգման եւ խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզված եմ, որ պրն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ընդգծեց Ա. Գեւորգյանը:
Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ 
կանի հնարավորը՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելու եւ ոլորտում արձանագրված ձեռքբերումները 
շարունակելու համար: Փոխվարչապետը նաեւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ նշելով, որ վերջին տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ոլորտում ունեցած ավանդի եւ երկարատեւ աշխատանքի համար Ա. Անդրեասյանը պարգեւատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter