HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրոդ ինքնիշխանություն». սկզբունքայնության գինը

Բանից պարզվում է՝ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին միանալու դիմաց նրանից վարչապետի պաշտոն է ուզել և մերժում ստանալով՝ ի վերջո միացել է կոալիցիային:

«ՉԻ» - Բացառիկ սկզբունքայնություն է: Մարդը քաղաքական կոնկրետ ճամբարի միանալու դիմաց պաշտոն է ուզում ու մերժում ստանալով՝ միանգամից անցնում է հակառակորդ ճամբարն ու այնտեղից սկսում գոռգոռալ, թե ընդդիմությունն ընդամենը պաշտոնների համար է պայքարում:

Սրա վրա կարելի էր ընդամենը ծիծաղել և այլևս չհիշել, բայց պատկերացրեք՝ նման «սկզբունքայնության» տեր մարդը նշանակվում է Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ավելին, նրա կուսակցական ընկերներն իրենց գլխին եկած այդ փորձանքը մանրամասն ներկայացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին: Այսինքն՝ հիմա արդեն նաև ամերիկացիները գիտեն, թե ինչ է Հայաստանի անվտանգության խորհուրդը:

Զավեշտն այն է, որ քաղաքական այդ ուժը մինչև հիմա իշխող կոալիցիայի անդամ է: Երևի որևէ մեկը վարչապետի պաշտոն չի առաջարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter