
«Նաիրիտի» տնօրենն ազատվել է պաշտոնից
Այսօր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետերերի խորհուրդը նիստ է գումարել և փոխել է գործարանի տնօրենին:
Հովհաննես Հախինյանն ազատվել է տնօրենի պաշտոնից: «Նաիրիտի» նոր տնօրենի անունը դեռևս չի հրապարակվում, սակայն գործարանի «Հետքի» աղբյուրը նշում է, որ Հ. Հախինյանի փոխարեն նշանակվել է արտադրության գծով փոխտնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել «Նաիրիտ գործարանի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանից: Վերջինս արձակուրդի մեջ էր և ասաց, որ ոչնչից տեղյակ չէ:
«Նաիրիտի» մեր աղբյուրը նաև հայտնում է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի նշանակումից հետո տնօրենի և նոր նախարարի «շփումը չի ստացվել»:
Այսօրվա նիստին մասնակցել է նաև գործարանի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ով շարունակում է մնալ գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ:
Լուսանկարում՝ ձախից՝ Երվանդ Զախարյանն ու Վահան Մելքոնյանը
Մեկնաբանել