HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ՀԱԷԿ-ը փակվեց

ՀԱԷԿ-ի՝ ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցներին տնօրինությունը երեկ ազատել է աշխատանքից: Այսպիսով, Հայաստանի ատոմակայանն առաջիկայում չի վերագործարկվի, քանի որ երեկվանից այն համապատասխան մասնագետներ չունի:

Դուրս եկածներն այն աշխատակիցներն են, որոնք ազատման դիմում էին գրել՝ պահանջելով աշխատավարձերի 50 տոկոս բարձրացում: Դիմումատուներն ատոմակայանի շահագործումն ապահովող հիմնական անձնակազմն են՝ ռեակտորային և տուրբինային արտադրամասերի հերթափոխների աշխատակիցները՝ իրենց պետերի հետ:

«ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասել են, որ ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը մի պահ համաձայնվել է զգալի բարձրացնել իրենց աշխատավարձը՝ խոստանալով, որ գալիք ապրիլին կրկին այն կվերանայեն: Սակայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ զրուցելուց հետո տնօրենը հրաժարվել է որևէ փոխզիջման գնալ:

ՀԱԷԿ-ի աշխատակիցները չէին բացառել, որ ՀՀ իշխանությունները ծրագրել էին փակել ՀԱԷԿ-ը. հիմա հարմար առիթ էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter