HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». բանդայի «ուղեղը»

Վերջերս ձերբակալված բանդայի պարագալուխ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը («Գառնիի Սուրիկի լավաշի» տերը), երեկ հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Հակոբյանը «Հրապարակի» թղթակցին հայտնել է, թե ինքն է խնդրել, որ հանդիպեն:

Նա ոստիկանապետին հարցրել է՝ ինչո՞ւ և ո՞վ է ուզում իր որդուն բանդայի պարագլուխ «սարքել», քանի որ «Գառնիի լավաշի» սեփականատերը պնդում է, որ իր երկու որդին էլ, որոնք ձերբակալվել են բանդայի գործով, անմեղ են:

«Ասեցի՝ բայց տղուս տնից մի բան գտե՞լ եք՝ չէ, ո՞վ ա ցուցմունք տվել իմ տղու մասին, որ ասում են՝ պարագլուխն է եղել: Ասենք, մեկը ճանաչու՞մ է նրան, տեսե՞լ ա, որ ինքն էնտեղ ա եղել, որ ուզում են պարագլուխ սարքել՝ չէ: Ըտենց խոսում էինք՝ էս կողմ, էն կողմ: Սարգսյանն ասեց՝ ոչ ոք չի ասում, բայց դե ինքն ուղեղն ա եղել, իրան չեն տեսել: Բայց ըտենց բան ո՞նց ա լինում,- զարմացած պատմել է Սուրիկ Հակոբյանը, նաև հավելել:- Ես էլ մի քիչ նեղացած էի, ասեցի՝ դուք ինչ ուզեք, մարդու վրա շառ կանեք, կծեծեք, կբռնեք-կտանեք»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒ
ԱՌՏՈՒՇԸ ԷՆՔԱՆ ԼԱՎ ԲԱՆԵՐԱ ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍՏԱՎԻԶ ՊԱԴԳԱՄԱՎՈՐ ԷՏՔԱՆ ԲԱՆ ՉԻ ԱՐԵԼ «««ԱՆՀԱՊԱՂ ԱՌԱՆՑ ԴԵՍ ՈՒ ԴԵՆ ԸՆԿՆԵԼՈՒ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԱՐՏՈՒՇԻՆ ........ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԱԿԻ ՆԻՅՈՐՔՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՀԵՆՑ ԱՐՏՈՒՇՆԱ ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ՕԳՆԵԼ ՄԱՀ ՈՒ ԿԵՆԱՑ ՊԱՅՔԱՐ Է ԳՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵԹԵ ԱՆՀԱՊԱՂ ԱՐՏՈՒՇԻՆ ԱԶԱՏ ՉԱՐՑԱԿԵՆ ՈՒՂԱԿԻ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԲԱՆ Կ ԿՈՐՑՆԻ.......ՍԱ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ ԵՄ ՄՆԱՑԱԾԸ ՀԱՍԿԱՑՈՂԸ ԿՀԱՍԿԱՆԱ......ՀԵՏՔԻՆ ՆԱԽՈՐՈՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ...ԳԱԳ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter