HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Գյումրվա տոն՝ քաղաքապետի եղբոր օբյեկտում

Սա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի ապարանքներից մեկն է, որը քաղաքի կենտրոնում՝ «կալբասի սադ» կոչվող այգում, հայտնվեց մոտ 4 տարի առաջ կռվով-դավով ու ծառահատումներով: Բնակիչներից մեկի բողոքով կանաչ գոտին առևտրի կենտրոնի վերածելու համար անցած տարի նույնիսկ քրեական գործ հարուցվեց քաղաքապետի եղբոր դեմ:

Բայց արի ու տես, որ այսօր, Գյումրու օրվա հանդիսավոր տոնակատարության առթիվ, քաղաքապետ Ղուկասյանը այդ նույն կառույցի ժապավենը կտրելու համար մայրաքաղաքից նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների է հրավիրել:

Փաստորեն, Ղուկասյանները, որոնք իրենց բիզնեսն են ծաղկեցնում քաղաքի կենտրոնում մանուկների համար հիմնված խաղասրահով ու մանկական սրճարանով, բավականին մեծ գումարներ են աշխատում և սա շռայլ նվեր են համարում գյումրեցիների համար, իսկ կառավարական հյուրերին էլ փորձում են համոզել, որ իրենց օբյեկտը հասարակական մեծ նշանակության ունեցող, ասենք՝ «Կումայրի» արգելոցին հավասար, թանկարժեք կառույց է, իսկը Գյումրվա զարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter