HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել են հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցությունները

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով:Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպումների և բանակցությունների արդյունքում ամփոփվել են 2014թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքներն և ձեռքբերումները, մշակվել է 2015 հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության բնագավառում կատարված աշխատանքը, այն պայմանականորեն բաժանելով երեք ուղղությունների` աջակցություն ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, ռազմական կրթություն և համատեղ մասնակցություն Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել համագործակցության զարգացման դինամիկան` փոխգործակցելիության հաստատված մակարդակը զարգացնելու նպատակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter